Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

«Երիցյանը զենքով ու Սերժ Սարգսյանի նկարով էր եկել հարցաքննության»

Մարինա Պողոսյանը դատարանում իր ելույթը սկսեց հայտարարությամբ. «Քննիչ Պարույր Աղաբաբյանը կամ կոռումպացված է, կամ անգրագետ քննիչ է, ընդ որում՝ երկուսն էլ հանցագործություն է, և ես հիմա կհիմնավորեմ իմ հայտարարությունը»:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքն ընդդեմ Կենտրոնի քննիչ Պարույր Աղաբաբյանի՝ քրեական գործը կարճելու մասին որոշման:

Մարինա Պողոսյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը սուտ մատնություն է արել իր նկատմամբ՝ իրեն մեղադրելով շորթման մեջ: Քննիչը կարճել էր քրեական գործի վարույթը, որն այժմ բողոքարկվում է դատարանում:

Մարինա Պողոսյանը նշեց, որ գործի քննությամբ այդպես էլ չի պարզվել, թե ով է այն անձը, ումից ինքը իբր շորթում էր կատարել. «Հովհաննես Երիցյանը հայտարարություն է տվել այն մասին, թե ես փորձել եմ Վարդան Գինոսյանից շորթել իրեն պատկանող անշարժ գույքը՝ այն դեպքում, երբ նախքան հայտարարություն տալը Երիցյանն արդեն վաճառած է եղել այդ տունը, այսինքն՝ գույքը չի պատկանել նրան, որ ես էլ շորթեի»:

Իրավապաշտպանը պնդեց, որ Հովհաննես Երիցյանը ոչ միայն սուտ մատնություն է արել, այլև փորձել է կեղծ ապացույցներ ստեղծել, որպեսզի քննչական մարմինը քրեական հետապնդման ենթարկի իրեն: Մարինա Պողոսյանը դատարանում բացահայտեց, թե Հովհաննես Երիցյանն ինչպիսի վարքագիծ է դրսևորել նախաքննության ընթացքում. «Երիցյանը հայհոյանքներ է տվել ինձ, և ես գրավոր խնդրել եմ, որպեսզի արգելեն նրան ստորացնել ինձ։ Պարույր Աղաբաբյանը առերես հարցաքննության ժամանակ ընդհանրապես ոչ արձանագրել է հայհոյանքները, ոչ էլ անդրադարձել է դրանց»:

«Վելես» ՀԿ նախագահը նշեց, որ նախաքննության մարմինն այնքան շատ է ապօրինություններ թույլ տվել, որ իրեն ժամանակը չի բավականացնի բոլորը թվարկելու համար. «Առերես հարցաքննության ժամանակ գործի հետ կապ չունեցող քննիչները ազատ ելումուտ էին անում սենյակում, երևի անհանգիստ էին, որ իրենց հովանավոր Երիցյանը կարող է հանկարծ վատանալ, իրենք էլ հով անեն, որ ուշքի գա: Սրանք այլասերված են, տասը հոգով հավաքվում են ու գրուպավոյ առերեսում են անցկացնում: Գրուպավոյ ուրիշ բաներ լսել էինք, բայց առերեսում չէինք լսել…»:

Մարինա Պողոսյանը հայտարարեց, որ Երիցյանը պարզապես փախել է առերես հարցաքննությունից. «Ես նրան հարցեր էի տալիս, որոնք կարող էին բացահայտել նրա կատարած հանցագործությունները, իսկ Երիցյանը պարզապես փախավ, ու քննիչը չարձանագրեց դա և առերես հարցաքննությունը չավարտած՝ կարճեց գործի քննությունը»:

«Երիցյանը առերեսմանը զենքով ու Սերժ Սարգսյանի նկարով էր եկել: Նկարը դեռ ոչինչ, ուզում էր՝ թող տատու աներ իր ճակատին, բայց զենքո՞վ: Բա սա քննի՞չ է»,- Պարույր Աղաբաբյանին մատնացույց անելով՝ հռետորական հարց ուղղեց Մարինա Պողոսյանը:

Իրավապաշտպանը կրկին ընդգծեց, որ իր դեմ քրեական գործ հարուցելու միակ նպատակը իրեն լռեցնելն է եղել. «Եթե իմ դեմ սարքված չլիներ այս գործը, այլ մեկ այլ քաղաքացու, ում իրավագիտակցությունը թույլ չէր տա պաշտպանել ինքն իրեն, ապա այժմ նա 6-10 տարով դատապարտված կլիներ, որովհետև ամբողջ քննչական մարմինը ստանձնել է Երիցյանի պաշտպանի դերը»:

Մարինա Պողոսյանն անդրադարձավ նախաքննության ընթացքում վկաների կեղծ ցուցմունքներին. «Գործով անցնող վկա Հակոբ Եղիազարյանը նույն օրը սուտ ցուցմունքներ է տալիս: Եղիազարյանն ունի բարձրագույն կրթություն, և քննիչը նրան զգուշացրել էր սուտ ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին: Եղիազարյանը, սակայն, ժամը 17:50-ին տեղի ունեցած առերեսման ժամանակ ցուցմունք է տվել, թե ինձ չի ճանաչում, այլ միայն իմ մասին լսել է Երիցյանից: Րոպեներ անց նա ցուցմունք է տալիս, որ ինձ շատ լավ ճանաչում է: Քննիչը որևէ իրավական գնահատական չի տվել նրա ցուցմունքներին, այսինքն՝ նա կատարել է լրագրողական աշխատանք, զուտ լրահավաք է արել և չի իրականացրել որևէ քննչական գործառույթ»:

Սույն քրեական գործի շրջանակներում վկաներ Հովհաննես Երիցյանը և Հակոբ Եղիազարյանը քննիչին տեղեկություններ են հայտնել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում գտնվող գրավատանը կատարվել է ապօրինի գործարք, քննիչը, սակայն, այդ տեղեկատվությանը ևս չի անդրադարձել և քայլեր չի ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ:

«Քննիչը շատ երիտասարդ է, ես մտածեցի, որ գուցե իր գիտելիքները չբավականացնեն հանցագործությունը բացահայտելու համար, այդ պատճառով էլ նախաքննության ընթացքում գրավոր միջնորդեցի, որ հարցաքննեն գրավատան տիրոջը, սակայն նա մերժեց: Ես իրեն ասում էի, որ Հակոբ Եղիազարյանը փաստորեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում, ընդ որում՝ խոսքը ծանր տնտեսական հանցագործության մասին էր, սակայն քննիչին դա չէր հետաքրքրում»,- հայտարարեց «Վելես» ՀԿ նախագահը:

Նախորդ դատական նիստին դատավոր Արմեն Բեկթաշյանը Հովհաննես Երիցյանին հարցաքննելու որոշում էր կայացրել, սակայն վերջինս չէր ստացել իրենց ուղարկված ծանուցագիրը: Դատաքննության ներկա Գայանե Թումասյանը դատարանին հայտնեց այն հասցեն, որտեղ բնակվում է Երիցյանը. «Ինքը իմ տանն է ապրում, մեզանից խլած տանը…»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ ժամը 17:00-ին։

Լուսանկարում՝ Հովհաննես Երիցյան, քննիչ Պարույր Աղաբաբյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում