ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը երեկ հայտարարել էր, որ 2013թ.-ի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցելու է իր թեկնածուով:
Այսօր Վահան Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել, թե ովքե՞ր են դաշնակցության կողմից առաջադրված հավանական թեկնածուները, ինչին ի պատասխան ասաց. «Ես նման հայտարարություն ինքս չեմ արել, չէ՞: Նման հայտարարությունները այս պահին դեռ վաղ է անել: Խոսքը կարող է գնալ ցանկացած դաշնակցականի ենթադրության կամ ասենք` անձնական մոտեցումների մասին: Ո՛չ Գերագույն մարմնի, ո՛չ Բյուրոյի մակարդակով որոշման ուժ չի ստացել: Այդ պատճառով այդ քննարկումները կրում են զուտ քննարկման բնույթ, հետևաբար որևէ ուրիշ բան այստեղ մի որոնեք»:








































