Վերջերս Ժնևում ինժեներական ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեց էլեկտրական հեծանիվի հետաքրքիր տարբերակ, որը ստացել է Joystick Bike անվանումը: Նրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ ղեկավարվում է ոչ թե ղեկով, այլ ձեռքի լծակների միջոցով: Այս մասին հայտնում է novate.ru-ն:
Հեծանիվը նախատեսված է մեկ ուղևորի համար: Հեծանիվի կողքերից կան երկու փոքր անիվներ, որոնք թույլ են տալիս թեքվել կողային շրջադարձ կատարելիս: Հեծանիվը ունի 10 փոխանցում, մեկից մյուսին անցումը նույնպես իրականացվում է լծակների միջոցով:
Փոխարինող ռեժիմում հեծանիվն աշխատում է էլեկտրական շարժիչով և 72 V մարտկոցով: Այդ ռեժիմում հեծանիվը կարող է զարգացնել 60 կմ/ժ արագություն: Մարտկոցի ամբողջական լիցքավորման դեպքում Joystick Bike-ը կարող է հաղթահարել 40 կմ:







































