Վերջերս Suicide Squad ֆիլմում նկարահանված Ադամ Բիչը պատմել է մի քանի հետաքրքիր պատմություն, որոնք տեղի են ունեցել ֆիլմի նկարահանման ժամանակ, գրում է Spletnik.ru-ն:
Դերասանի խոսքերով` իր գործընկեր Ջարեդ Լետոն ժապավենում նկարահանվող իր որոշ գործընկերների արտասովոր նվերներ է արել:
«Նա Մարգո Ռոբիին սիրային նամակ և սև արկղ է ուղարկել` ներսւոմ կենդանի առնետ»,- հիշել է Բիչը:
Բացի այդ, Լետոն նամակ է հղել Ուիլ Սմիթին և մեջը փամփուշտներ դրել:
«Բացի առնետներից և փամփուշտներից, Ջարեդը տեսահոլովակ է ուղարկել ֆիլմի ամբողջ անձնակազմին, ներառյալ` «մեռած խոզուկին»: Դրանում նա ասում էր, որ չի կարող մեզ հետ լինել, սակայն ցանկանում է, որ իմանանք, որ ինքն իր աշխատանքը մեզանից պակաս ջանասիրաբար չի կատարում: Այդ տեսահոլովակը ցնցեց մեզ, երբ հասկացանք, որ դա իրական է, նա չի կատակում»,- ասել է Բիչը:









































