ԻՊ-ն մահմեդականների համար կանոններ է հրատարակել, որոնցում թույլատրվում է ինը տարեկան աղջիկների հետ ամուսնանալ և ունենալ անչափահաս ստրկուհիներ: Այդ մասին գրում է The Daily Mail-ը:
Սիրիայում ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի պատերին պաստառներ են կպցրել, որտեղ բնակիչներին կոչ է արվում իրենց չամուսնացած աղջիկներին տրամադրել զինյալներին, իբր սեքս-ջիհադի իրենց պարտքը կատարելու համար: Չենթարկվողներին նրանք սպառնում են շարիաթի օրենքներով:









































