Թուրինի «Յուվենտուս»-ը ուսումնասիրում է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը: Այդ մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Տեղեկությունների համաձայն` թուրինցիներն Իսկոյին դիտարկում են որպես Անդրեա Պիրլոյի փոխարինող, ով ամենայն հավանականությամբ, կհեռանա թուրինյան ակումբից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պիրլոն մոտ է «Նյու Յորք Սիթի» տեղափոխությանը:
Ինչ վերաբերում է Իսկոյին, ապա նա զրուցել է «արքայական ակումբ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ և կարող է մնալ «Ռեալ»-ում:







































