Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է շուրջ 90 մլն եվրո ստանալ թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի տրանսֆերի վաճառքից: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
AS-ի տեղեկությունների համաձայն` անգլիական ակումբը կարող է 70 մլն եվրո առաջարկել Իսպանիայի հավաքականի 29-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց, քանի որ ավելի վաղ «արքայական ակումբ»-ը մերժել է «կարմիր սատաաներ»-ի` 50 մլն եվրոյի առաջարկը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ռամոսին 5-ամյա պայմանագիր է առաջարկում 55 մլն եվրո ընդհանուր աշխատավարձով:








































