Dolce&Gabbana նորաձևության տունը ներկայացրել է աշուն-ձմեռ հավաքածուի գովազդային արշավը՝ նվիրված դիզայներների սիրելի թեմային՝ իտալական մեծ ընտանիքին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Պրոմո ֆոտոսեթի աստղ է դարձել Մոնիկա Բելուչին՝ ցուցադրելով ծաղկավոր պրինտներով, ասեղնագործ և ժանյակավոր զգեստներ: Ներկայացված գովազդի կադրերում կարելի է նկատել նաև Վիտորիո Չերետիին, Էշլի Գուդին և շատ ուրիշների՝ ներառյալ երեխաների և տարեցների:
Արշավի ստեղծագործական տնօրենը դարձյալ Ստեֆանո Գաբանան է, լուսանկարիչը՝ Դոմինիկո Դոլչեն: Նշվում է, որ ստացված լուսանկարները պետք է փոխանցեն համերաշխ ընտանիքի քաոսային և ուրախ մթնոլորտը:






















































