«Նյու-Յորք Սիթի»-ի հարձակվող Դավիդ Վիլյան խոսել է Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի մասին, նշելով, որ սպասում է նրան ԱՄՆ-ում, տեղեկացնում է ESPN-ը:
«Նա լեգենդ է: Պիրլոն շատ կարևոր անձ է ֆուտբոլի համար: Շնորհավորում եմ նրան հիանալի կարիերա ունենալու կապակցությամբ:
Չգիտեմ, կգա արդյոք նա ԱՄՆ, թե ոչ, սակայն գալու դեպքում ես նրան գրկաբաց կընդունեմ»,- հայտարարել է Վիլյան:











































