Լուիզիանայի նահանգապետ Բոբի Ջիդալը հունիսի 24-ին հայտարարել է, որ կառաջադրվի 2016-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ 44-ամյա քաղաքական գործիչը պատրաստ է առաջադրվել Հանրապետական կուսակցությունից։
Ջինդալը ծնվել է հնդիկ ներգաղթյալների ընտանիքում։ Ունեցել է հնդկական անուն՝ Պիյուշ, սակայն մանուկ տարիքից նա կրել է Բոբի անունը՝ ի պատիվ The Brady Bunch հեռուստաշոուի կերպարներից մեկի։ Նա հարավասիական ծագմամբ ԱՄՆ առաջին նահանգապետն է։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարին մասնակցելու մտադրություն է հայտնել արդեն 13 մարդ։
Ընտրությունները տեղի կունենան 2016-ի նոյեմբերի 8-ին։







































