«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը գիշերը պատգամավորների՝ ցուցարարներին այցը դրական է գնահատում, բայց գտնում է՝ իշխանությունների վրա այդ այցը չի ազդելու, այլ ազդելու է երիտասարդության ճնշումը։ Նրա խոսքով՝ իշխանությունների վիճակը շատ բարդ է, նրանք բավականին ծանր որոշում պետք է ընդունեն։
Հարցին՝ արդյոք այսօր իշխանությունը որևէ որոշում կկայացնի՞, Պետրոս Մակեյանը պատասխանեց.«Ցավոք սրտի, մեր իշխանություններն անկախ չեն, որ միանշանակ ասենք՝ կարող են որոշում կայացնել։ Իրենք պատվիրված, միջնորդավորված են կառավարում երկիրը»։










































