Գիտնականները լաբորատորիաներում մկների վրա մի շարք գիտափորձեր են իրականացրել և պարզել, որ ուտեստների կալորեականությունը չի ազդում նիհարելու վրա, գրում է Rosbalt-ը:
Գիտափորձի արդյունքում այն մկները, որոնք ըստ ժամերի են կեր ստացել, առավել նիհար են եղել, քան նրանք, որոնք կերել են միևնույն քանակի ուտելիքը, սակայն օրվա ցանկացած պահի: Արդյունքը չի փոխվել նույնիսկ ճարպոտ և քաղցր ուտելիքներ տալու դեպքում:
Ըստ գիտնականների` եթե օրգանիզմը «հասկանում է»՝ երբ ուտելիք կստանա, դրան նախապատրաստվող մարսողական համակարգն առավել արդյունավետ է նախապատրաստվում:








































