Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մոտ է «արքայական ակումբ»-ը լքելուն, տեղեկացնում է իսպանական AS-ը:
Ըստ աղբյուրի` այսպիսի որոշման պատճառն իսպանացի պաշտպանի նոր պայմանագրի հանդեպ դժգոհությունն է:
29-ամյա իսպանացուն դուր չի եկել տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձը: Ըստ ֆուտբոլիստի կարծիքի` իր տարեկան աշխատավարձը պետք է կազմի մոտ 10 մլն եվրո:
Նշենք, որ Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հիշեցնենք, որ Ռամոսը 2014/15 թթ. մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 42 հանդիպման, դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:











































