Վաշինգտոնի համալսարանի գիտնականները եզրակացության են եկել, որ էլեկտրականությունը կարող է քրոնիկ անքնության պատճառ դառնալ: Էլեկտրականության հասանելիությունը կապված է քնի առնվազն մեկ ժամվա կորստի հետ, հայտնում է Medikforum պորտալը:
Գիտնականները հետևել են Արգենտինայում որսորդ-հավաքող ցեղի երկու խմբերի: Պարզվել է՝ նրանք միայն մեկ էական տարբերություն են ունեցել՝ քնի տևողությունը:
Այն գյուղում, որտեղ էլեկտրականություն է եղել, մարդիկ մեկ ժամով պակաս են քնել իրենց մյուս ցեղակիցների համեմատ, որոնք էլեկտրաէներգիա չեն ունեցել: Էլեկտրականությունը քնի վրա ազդող միակ գործոնը չի եղել: Երկու խմբերի ներկայացուցիչները ձմեռվա ամիսներին ավելի շատ են քնել, քան ամռանը:
Ըստ հետազոտողների՝ կան կենսաբանական դրայվերներ, որոնք մեզ ստիպում են փակ աչքերով ավելի շատ պառկել ցուրտ և մութ եղանակին:











































