Բժիշկների միջազգային թիմը հայտարարել է տեսողությունը կորցրած մարդկանց աչքերում Argus II կիբեռցանցաթաղանթի իմպլանտացիայի 3 տարվա կլինիկական փորձարկումների հաջող ավարտի մասին, ինչն այդ արհեստական աչքերը բժշկական պրակտիկայում կիրառելու ճանապարհ է բացում: Այս մասին ասվում է Ophtalmology ամսագրում հրապարակված հոդվածում:
«Բիոնիկ աչքերի» Argus II համակարգը մշակել է Second Sight ընկերությունը անցած տասնամյակի կեսին և առաջին անգամ ներկայացվել է 2009 թ., երբ կույր կամավոր բրիտանացու տեսողությունը մասամբ վերադարձվել է այդ նոր համակարգի շնորհիվ:
Ընթացիկ տեսքով Argus II-ը կույր մարդկանց հնարավորություն է տալիս տեսնել սպիտակ և սև գծեր ու տարբերակել խոշոր տառերն ու բառերը:
«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ Argus II-ը կենսունակ միջոց է՝ վերականգնելու մարդկանց տեսողությունը, որոնք կուրացել են աչքի ցանցաթաղանթի դիստրոֆիայի հետևանքով, և այդ սարքը կարող է նրանց կյանքը նկատելիորեն դեպի լավը փոխել…»,- նշում է Ալլեն Հոն Ֆիլադելֆիայում Տոմաս Ջեֆերսոնի համալսարանից:










































