Մադրիդի «Ատլետիկո»-ն ներկայացրել է նոր մարզահագուստը, որով թիմը հանդես է գալու 2015/16թթ մրցաշրջանում։
Պահպանվել է մարզաշապիկի ավանդական տեսքը։
Այն նմանեցված է 1995/96թթ մրցաշրջանի մարզահագուստին։ Նշված մրցաշրջանում թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն ու Իսպանիայի գավաթակիր։






































