Ռիհաննան որոշել է կենտրոնանալ դիզայներական կարիերայի վրա, գրում է Spletnik.ru-ն: Ասում են` երգչուհին երազում է հայտնի մոդելյոր դառնալ: Նա կսկսի աքսեսուարների հավաքածուի թողարկմամբ: Աստղն արդեն գրանցել է իր նոր` $CHOOl Kills ապրանքանիշը:
«Դա կլինի աքսեսուարների ապրանքանիշ, որը հիմնականում կթողարկի պայուսակներ և դրամապանակներ: Հետո նախատեսվում է հագուստի հավաքածու թողարկել: Ռիհաննան նախկինի պես սիրում է երաժշտությունը, բայց այժմ նա կենտրոնացված է հենց դրա վրա»,- ասել են երգչուհու շրջապատում:










































