Չնայած ամերիկյան կողմի մոտ առաջացել են տեխնոլոգիական խնդիրներ, սակայն վստահություն կա, որ ԱՄՆ-ում և Ռուսաստանում թունավոր նյութերի ոչնչացման ժամկետները կպահպանվեն, լրագրողներին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի քիմիական զենքի անվտանգ պահպանման և ոչնչացման ֆեդերալ վարչության ղեկավար Վալերի Կապաշինը: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
Կապաշինը նշեց, որ այդ նյութերի ոչնչացման ժամկետը իրենց համար հաստատել են 2020 թվականը, իսկ ամերիկացիների համար՝ 2023 թվականը: Միաժամանակ նա նշեց, որ ամերիկյան կողմի մոտ տեխնոլոգիական բնույթի խնդիրներ են առաջացել, և հայտնի չէ՝ նրանք դա լուծել են, թե ոչ:









































