«Մանչեսթեր Սիթի»-ն նոր առաջարկ է նախապատրաստում «Լիվերպուլ»-ի համար` հարձակվող Ռահիմ Ստերլինգի տրանսֆերի շուրջ:
Liverpool Echo-ի տեղեկությունների համաձայն` ավելի վաղ «քաղաքայիններ»-ը երկու անգամ դիմել են լիվերպուլյան ակումբին` ֆուտբոլիստի իրավունքների դիմաց առաջարկելով 30 և 40 մլն ֆունտ, սակայն երկու առաջարկներն էլ մերժվել են:
Այժմ «Մանչեսթեր Սիթի»-ն ավելացրել է առաջարկվող գումարը` հասցնելով այն 50 մլն-ի:







































