Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին բարձր է գնահատել իր հայրենակից Պոլ Պոգբայի ներուժը:
Թուրինյան ակումբի կիսապաշտպանը կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նրա ծառայություններով են հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն:
«Պոգբան յուրօրինակ ֆուտբոլիստ է: Յուրաքանչյուր թիմ կցանկանա նրան տեսնել իր կազմում: Չգիտեմ, կմնա՞ արդյոք Պոգբան «Յուվենտուս»-ում: Բայց նա կարող է հզորացնել ցանկացած ակումբ»,- Sky Sport-ը մեջբերում է Անրիի խոսքերը:










































