ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը նկատողություն է արել ցամաքային զորքերի գեներալ-մայոր Դան Փիթարդին շահութաբեր պայմանագիրը իր 2 համադասարանցիների ղեկավարած ընկերությանը տրամադրելու համար: Այս մասին հայտնում է vz.ru-ն:
Պաշտոնի չարաշահման այս դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գեներալը զբաղեցրել է Տեխասի Ֆորտ-Բլիս ռազմաբազայի հրամանատարի պաշտոնը: Փիթարդին մեղադրել են ոչ թե եկամուտ ստանալու, այլ 492 հազար դոլարի պայմանագրի կազմման հարցում չափից շատ ներգրավվածության համար, որը դարձավ 250 միլիոն արժողությամբ մեծամասշտաբ նախագծի սկզբնակետը:
«Տեղի ունեցածը կասկածի տակ է դնում ԱՄՆ-ի ռազմական ուժերում գեներալի հետագա ծառայության հարցը»,- մեջբերում է անում պարբերականը պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերը:











































