Հոգևոր հովիվ Ջոն Հագին` ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքից, կոչ է արել բանտ նստեցնել կանանց և աղջիկներին, ովքեր սեքսով զբաղվելու ժամանակ հիշատակում են Աստծու անունը: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Իր առաջարկությունը հոգևոր սպասավորը հիմնավորել է Աստվածաշնչում նշված արգելքներով:
Նա հիշեցրել է, որ Հին Կտակարանում Աստված պահանջում է զուր տեղն իր անունը չհիշատակել: Հագիի խոսքերով` խնդիրը կարող է փոքրիկ և աննշան թվալ մյուս երևույթների համեմատ, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհում, ինչն այդպես չէ: «Դա Աստծու անունը գործածելու ամենաստորացուցիչ և մեղավոր օրինակներից մեկն է: Եթե դա կախված լիներ ինձնից, ես բանտ կուղարկեի յուրաքանչյուր կնոջ կամ աղջկա, ով այդպես է վարվում»,- հայտարարել է հոգևոր հովիվը:








































