Չինուհի Յան Սյաոյունը փրկել է հարյուրավոր շների, որոնց պետք է ուտեին շան մսի փառատոնի ժամանակ: Շներին գնելու համար ծախսել է 7000 յուան (մոտ 1200 դոլար), հայտունմ է South China Morning Post-ը:
65-ամյա կինը համարյա 2000 կմ գնացել է Յույլինիա քաղաք հասնելու համար: Գնումը կատարելուց հետո հայտարարել է, որ նախատեսում է փրկված շներին տեղավորել իր տանը:
Չինուհին 1995 թվականից դարձել է կենդանիների ակտիվ պաշտպան իր ամուսնու հանկարծակի մահից հետո: Այդ ժամանակից սկսած՝ նա ապաստան է տվել մոտ 3000 շների: Անցյալ տարի ծախսել է 150 հազար (մոտ 24000 դոլար) յուան և փրկել 360 կենդանու:
Չնայած բողոքի ակցիաներին, ամեն տարի շարունակվում են տեղի ունենալ այդ զանգվածային միջոցառումները: Համաձայն չինական ավանդույթի՝ այդ օրը հարկավոր է ուտել շան մսից պատրաստված կերակրատեսակներ:









































