Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 16 միլիոն տարի առաջ Նոր Զելանդիայի ջունգլիներում բնակվել են հսկա չղջիկներ, որոնք չորքոտանու նման վազել են գետնի վրայով: Խոսքը Mystacina miocenalis-ի մասին է, որը Նոր Զելանդիայում ներկայումս բնակվող Mystacina tuberculate չղջիկի ազգականն է:
Գիտնականներն իրենց աշխատանքներն ամփոփել են PLoS One հանդեսում: Չղջիկների այս երկու տեսակներն էլ սնունդը գլխավորապես փնտրում են ծառերի ճյուղերին և գետնին, որի վրա նրանք վազում են՝ հենվելով թևերի վրա: Համարվում է, որ չղջիկները թռչելուց հրաժարվել են կղզիներում գիշատիչների բացակայության պատճառով:
Ավելի վաղ գիտնականներին չէր հաջողվել հայտնաբերել ոսկորներ, որոնք կվկայեին Mystacina էվոլյուցիոն պատմության մասին: Վիթխարի չղջիկի ոսկորները հայտնաբերվել են Հարավային կղզում գտնվող Մանուերիկիա լճի հատակին: 16-19 միլիոն տարի առաջ այդտեղ խիտ ջունգլիներ են եղել:








































