«Ատլետիկո»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսն առաջիկա մրցաշրջանում դարձյալ հանդես կգա 9 համարի ներքո: Այդ մասին հայտնում է AS-ը:
Մադրիդյան ակումբ վերադառնալուց հետո Էլ Նինյոն ստիպված էր կրել 19 համարի մարզաշապիկը, քանի որ 9 համարը պատկանում էր Մարիո Մանջուկիչին: Սակայն առաջիկա օրերին խորվաթ ֆուտբոլիստը կհեռանա ակումբից, իսկ 9 համարը ազատ կլինի:
«Ատլետիկո»-ն, որի սան է հանդիսանում Տորեսը, վարձակալել է 31-ամյա իսպանացու իրավունքները «Միլան»-ից, 2015 թվականի հունվարին: Նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսը:
Վերադառնալով Իսպանիա, Տորեսը 19 հանդիպում է անցացրել Պրիմերայի շրջանակներում և 3 գոլի հեղինակ դարձել:






































