Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը մոտ ժամանակներս կայցելի Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Մարգվելաշվիլին ու Մաքքեյնը երեկ հանդիպել են Բրատիսլավայում: Հանդիպման սկզբնամասում նրանք քննարկել են Վրաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հարցը, ամերիկացի սենատորն իր ցավակցություններն ու աջակցությունն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:
Մարգվելաշվիլին Բրատիսլավայում մասնակցել է հունիսի 19-21-ը տեղի ունեցած GLOBSEC գլոբալ անվտանգության տարեկան ֆորումին և «Վրաստան-Սլովակիա» գործարար ֆորումին: Բացի այդ, Մարգվելաշվիլին հանդիպել է Բուլղարիայի, Սլովակիայի, Լեհաստանի նախագահների ու Մեծ Բրիտանիայի և Մոնտենեգրոյի վարչապետների հետ:









































