Հայաստանը ներկայացնող Սոսե Բալասանյանը նույնպես դուրս կպայքարի Եվրոպական մարզական խաղերի սամբոյի մրցաշարի բրոնզե մեդալի համար:
Հունիսի 22-ին պայքարի մեջ մտած 52 կգ քաշային Սոսե Բալասանյանին չհաջովեց առավելության հասնել ռուս Աննա Խարիտոնովայի նկատմամբ: Սակայն քանի որ վերջինս եզրափակչի ուղեգիր է նվաճել, հայ մարզուհին հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Երևանի ժամանակով 18.00-ին Սոսե Բալասանյանը կգոտեմարտի բուլղարացի Մագդալենա Վերբանովայի հետ:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի համար պայքարելու են նաև Աշոտ Դանիելյանն ու Տիգրան Կիրակոսյանը:








































