Apple-ի նոր iPhone-ը կարող է ներկայացվել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, հայտնում է ageofcomp.info-ն:
Նոր տվյալների համաձայն՝ հաջորդ սերնդի iPhone-ի պատյանը կպատրաստվի ավելի ամուր ալյումինից, ինչից որ պատրաստել են Apple Watch-ը:
Միաժամանակ, պատյանը կլինի մի քիչ ավելի մեծ, և որ տարօրինակ է՝ ավելի հաստ, քան iPhone 6-ինը: Իսկ ավելի ճշգրիտ՝ սմարթֆոնն ավելի երկար կլինի 1,15 մմ-ով և հաստ՝ 0,2 մմ-ով:
Դատելով այս ամենից՝ չափսերի մեծացումը հարկավոր է iPhone-ում Force Touch տեխնոլոգիայի իրացման համար:











































