Գրավիչ մաշկ ունենալու համար անհրաժեշտ է խնամել այն, իսկ միջոցներ հնարավոր է գտնել մեր խոհանոցում:
Այդ միջոցներից է մեղրը, որը խոնավացնում է մաշկը, նաև հրաշալիորեն սնուցում է շրթունքները:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ զեյթունի ձեթը պաշտպանում է մաշկը արևի վնասակար ճառագայթներից և քաղցկեղից:
Կիտրոնի հյութը ևս հիանալի միջոց է մաշկը խնամելու համար, իսկ աղն ու սոդան մաքրող միջոցներ են, որոնք հեռացնում են մեռած բջիջները: Խորհուրդ է տրվում օգտագործել ծովի աղ:
Սուրճի սիրահարները կարող են ոչ միայն վայելել այն, այլև օգտագործել կոսմետիկ նպատակներով: Սուրճից կարելի է պատրաստել բազմատեսակ դիմակներ և մաքրող միջոցներ:
Մրգերն ու բանջարեղենը վիտամինների և միկրոտարրերի պաշար են. օրինակ՝ լոլիկի դիմակը մաքրում է մաշկը, վարունգինը` թարմացնում, իսկ կարտֆիլինը` խոնավացնում:











































