Հաջորդ շաբաթ Հայաստանի ազգային հավաքականի ավագը կարող է տեղափոխվել Հայաստանի չեմպիոն թիմ:
Ըստ Ֆուտբոլ 365-ի տեղեկությունների՝ 41-ամյա Բերեզովսկու պայմանագիրը ավարտվում է «Դինամո»-ի հետ և մոսկովյան ակումբը նրան մարզչական աշխատանք է առաջարկում:
Սակայն նրան խաղային պայմանագիր է առաջարկել նաև «Փյունիկ»-ը, և, կարծես Բերեզովսկին հակված է այն ընդունել:
Վերջնական հստակություն կլինի երկուշաբթի օրը, բայց շատ մեծ է հավանականությունը, որ դարպասապահը կօգնի «Փոյւնիկ»-ին Չեմպիոնների լիգայում:
Սա շատ կարևոր է նաև ազգային հավաքականի համար, քանի որ աշնանը Հայաստանի ընտրանուն սպասում է ևս 3 խաղ և դեռ անորոշ է Յուրչենկոյի ապագան:





































