52-ամյա դերասան Ջոնի Դեպը որոշել է վաճառել իր առանձնատունը, որտեղ ապրել է իր նախկին սիրեցյալ ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Վանեսա Պարադիի հետ:
Դերասանը առանձատունը գնել է 14 տարի առաջ և ծախսել շուրջ 10 միլիոն դոլար այն վերանորոգելու համար: Այժմ դերասանը տունը վաճառում է ավելի քան 25 միլիոն դոլարով:
Նշենք, որ առանձնատան նոր սեփականատերը կստանա ոչ միայն տունը, այլ նաև այն ամենը, ինչ կա այնտեղ` գրքեր, սկավառակներ, նկարներ, այդ թվում նաև դերասանի որոշ անձնական իրեր:








































