Գիտնականները կենդանի մեռելների գոյության ապացույցներ են գտել, հայտնում է rosbalt.ru-ն:
Հին հույները ջանում էին պայքարել մեռելների դեմ, ովքեր դուրս էին գալիս գերեզմաններից:
Այդ տեսությանը հանգել են հնէաբանները, ովքեր հետազոտել են մինչպատմական գերեզմանները: Այսպես, ամերիկացի հնէաբան Քերի Սալոսկի-Ուիվերը մ.թ.ա. 5-3 դարերի հին հունական գերեզմանոցների պեղումների ժամանակ իր թիմի հետ գտել է 2905 գերեզման: 2 կմախք թաղված են եղել տարօրինակ ձևով` մարմինները ցանկացել են սեղմել հողին: Մի տեղ էլ գտել են մարդու մնացորդներ, որի վրա լցված են եղել մեծ խեցիներ: Մի ուրիշ գերեզմանոցում 8-13 տարեկան երեխայի կմախքը ճզմված է եղել 5 ծանր քարերով:
Սալոսկի Ուրիվերը ենթադրում է, որ ծանր առարկաները դրված են եղել մարմնի վրա, որպեսզի նրան ամրացնեն հողի մեջ և թույլ չտան դուրս գալ գերեզմանից:











































