Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար մտադիր է վճարել 57 մլն ֆունտ, տեղեկացնում է Sky Sports-ը:
Սպասվում է, որ թուրինցիները կմերժեն «քաղաքաբնակներ»-ին, քանի որ ֆրանսիացու տրանսֆերի համար պահանջում են 70 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն և կատալոնական «Բարսելոնա»-ն:







































