Իտալական «Նապոլի»-ի հարձակվող Լորենցո Ինսինյեի գործակալ Անտոնիո Օտայիանոն հայտարարել է, որ իր հաճախորդը ցանկանում է լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Ինսինյեի ապագան դեռ մշուշոտ է: Մենք սպասում ենք «Նապոլի»-ի պատասխանին: Մեզ համար կարևոր է այն հարցը, թե արդյո՞ք Ինսինյեն մտնում է «Նապոլի»-ի առաջիկա ծրագրերի մեջ:
Ներկա պահին Լորենցոն իրեն լքված է զգում: Մենք արդեն մի քանի ամիս է, ինչ ցանկանում ենք բանակցել ակումբի ղեկավարության հետ: Ինսինյեն ցանկանում է հասկանալ, թե ինչ է նրան սպասվելու ապագայում»,- գործակալի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը:







































