Առաջին անգամ Հարավային Կորեայում դատական հայց է նեկայացվել ընդդեմ իշխանությունների մերձարևելյան մահաբեր MERS կոչվող մանրէի վարակի տարածման համար: Այն հասցրել է խլել հարավկորեացի 25 բնակչի կյանք:
Դատական հայցը ներկայացրել է փաստաբան Մուն Չոն Գուն: Նա մեղադրում է իշխանություններին բնակչության պաշտպանությանն ուղղված իրենց պարտքը չկատարելու համար:
Նրա խոսքերով՝ իշխանությունը չափազանց ուշ է տեղեկացրել հոսպիտալներում մանրէակիր հիվանդների գտնվելու մասին, մինչդեռ պարտավոր էր զգուշության նկատառումներով շուտ հրապարակել այդ հիվանդանոցների ցանկը: Իշխանությունները 19 օր թաքցրել են առաջին վարակվածի մասին տեղեկությունը՝ դրանով իսկ նպաստելով վարակի տարածմանը:
Մուն Չոն Գուն պնդում է, որ իր նպատակը իշխանությունից փոխհատուցում ստանալը չէ. նա ուզում է, որ դատական մարմինները հաստատեն իշխանությունների անգործությունը՝ ուղղված վարակի տարածման կանխմանը:
MERS-ով վարակվածների թիվը Հարավային Կորեայում հասել է 169-ի:








































