Tuesday, 14 05 2024
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից

Առաջիկա հինգ տարիների ընթացքում հայկական հարցը կարևոր տեղ է զբաղեցնելու Թուրքիայի խորհրդարանում

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի նախկին պատասխանատու խմբագիր, այժմ  Ստամբուլի IMC հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավար, նույն հեռուստաընկերությամբ  հեռարձակվող «Կամուրջ» հաղորդման հեղինակ Արիս Յալման Նալջը: 

-Արի՛ս, Թուրքիայում հունիսի 7-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որը մեզ՝ հայերիս համար  կարևորվում է այն հանգամանքով, որ խորհրդարանում առաջին անգամ ներկայացված կլինի մի ուժ, որն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը: Բացի այդ՝ ձևավորված նոր խորհրդարանը կունենա երեք հայ պատգամավոր: Ի՞նչ կարող ենք սպասել այս ընտրություններից, արդյո՞ք Հայկական հարցի հետ կապված որոշակի առաջընթաց կամ դիրքորոշումների մեղմացում է հնարավոր:

-Այո՛,  այս ընտրություններն իսկապես կարևոր էին, առաջին անգամ 3 հայ թեկնածու դարձան Թուրքիայի Ազգային ժողովի անդամներ՝ Գարո Պայլան (քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) Սելինա Օզուզուն Դոգան (Հանրապետական կուսակցություն)  և Մարգար Եսայան (Արդարություն և զարգացում կուսակցություն):

Նախկինում Թուրքիայի Ազգային ժողովի անդամների մեջ Փոքրամասնություն կար՝ հրեա, բայց քրիստոնյա հայ չկար: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ երեք հայ, որպես երեք տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, խորհրդարանում ձայն են ստանում: Եթե անդրադառնանք Հայոց ցեղասպանության հանգամանքին, ապա Գարո Պայլանի կուսակցությունն ընդունում է Հայոց ցեղասպանության հանգամանքը, ուրեմն կարող ենք ասել, որ Թուրքիայի խորհրդարանի 13 տոկոսը Հայոց ցեղասպանությունը  պաշտոնապես ճանաչում է:

Բացի այդ ՝ Սելինա Դոգանը, որը Թուրքիայի հիմնական կուսակցություններից մեկի ներկայացուցիչ է, դեռ նախընտրական շրջանում կուսակիցների կողմից համապատասխան արձագանք ստացել է, բայց ինքը պատրաստ է նմանատիպ արձագանքներին։ Նա իրավաբան է, շատ բաներ գիտի և ասում է, որ իր ներկայացրած կուսակցության մեջ փոփոխություններ է սկսել անել: Ուրեմն իր կարևորությունն ուրիշ է: Իսկ Մարգար Եսայանը դեռ վաղուց էր ասում և ուզում էր հենց «Արդարություն և Զարգացում»-ից մուտք գործել խորհրդարան: Բայց նրա ասուլիսները և մեկնաբանությունները ավելի շատ «Արդարություն և զարգացումի» քարոզն են: Բայց նորից պետք է հույս ունենալ, որ լինելով իշխանական կուսակցության ներկայացուցիչ, կկարողանա կարևոր դիրք զբաղեցնել կառավարության և բյուրոկրատական հարաբերությունների մեջ:

Էրդողանը սպառնում է նոր ընտրություններ անցկացնել, եթե կոալիցիա չկազմի։

Իմ կարծիքով՝ նոր կառավարությունը «Արդարություն և զարգացում» կուսակցության և ազգայնական կուսակցության միջև կլինի: Բայց հարցն այն է, որ այդ կուսակցությունը չի ուզում «Արդարություն և զարգացում» կուսակցության և քրդամետ Ժողովուրդների կուսակցության հետ  սկսած քրդական գործընթացը շարունակել: Հուսով ենք՝ նոր ընտրությունների գործընթաց չի սկսվի, և սա հիմք չի դառնա, որ նորից ոչ ժողովրդավարական ընտրություններ անցկացվեն: Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի համար ամենակարևոր հարցերից մեկն է, բայց այսօր կյանքի և առօրյա հարցերն ավելի կարևոր են: Ամեն օր կուսակցությունները նոր զեկույցներ են դուրս բերում, տեսնենք, թե ինչ կլինի: Բայց վստահաբար կարող ենք ասել, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում հայկական հարցը կարևոր տեղ է զբաղեցնելու Թուրքիայի խորհրդարանում: Չմոռանանք, որ Գարոն, Սելինան և Մարգարը միայն Թուրքիայի հայերինը չեն, նրանք միևնույն ժամանակ կարող են դառնալ ողջ հայության, Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչներ:

-Տեսակետներ կան, որ եթե  կոալիցիա կազմվի ազգայնական կուսակցության հետ, Հայաստանի համար էլ ավելի վտանգավոր կարող է լինել:

այաստանի համար ավելի վատ լինել չի կարող: Սահմանն արդեն փակ է, Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մեջ է: Եթե հարցնում եք պատերազմի մասին՝ Թուրքիան երբեք չի պատերազմի Հայաստանի դեմ:

Հարաբերություններն ավելի մեղմ իրավիճակում կհայտնվեն: Եվ այդ մեղմացումը ապագայում կարող է նպաստել հարաբերությունների բարելավմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը:

-Նախկինում նույնիսկ պաշտոնապես  հայտարարվում էր, որ Թուրքիան կբացի հայ-թուրքական սահմանը միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Փաստորեն հիմա այս ընտրությունների արդյունքները, ըստ Ձեզ, կարո՞ղ են դրան նպաստել:

-Այո՛, կարող են։ Ինչպես մեկ տարի առաջ հայտարարել էր Դավիթօղլուն․« Միայն երկու շրջանից Հայաստանը հետ քաշվի, մենք սահմանը կբացենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում