Reuters-ի տեղեկացմամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, խոսելով Չարլսթոնի եկեղեցում կատարված սպանությունների մասին, մեղադրել է ամերիկացիներին անտարբերության մեջ, իսկ Սենատին՝ այսպես ասած «զենքային լոբբի»-ի մեջ:
Օբաման հայտարարել է, որ Ազգային հրաձգային ասոցիացիայի ազդեցությունը Կոնգրեսի վրա չափազանց մեծ է: Այս պահի դրությամբ դժվար է օրենքում որևէ փոփոխություն մտցնել, քանի դեռ ամերիկացիներն իրենք չեն հասկացել խնդրի կարևորությունը և չեն պահանջել փոփոխություն:
Հունիսի 17-ին 21-ամյա Դիլան Ռուֆը ներխուժել է Չարլսթոնի եկեղեցի և կրակահերթ բացել: Զոհվել էին վեց կին և երեք տղամարդ: Ականատեսների խոսքերով՝ նա ասել է․ «Դուք բռնաբարում եք մեր կանանց և խլում եք մեր երկիրը, դուք պետք է մեռնեք»: Հաջորդ օրը Դիլան Ռուֆը ձերբակալվել է:
Դեռ 2013-ի սկզբին Օբաման փորձ է արել համոզել Կոնգրեսին սահմանափակումներ մտցնել երկրում զենքի տիրապետման լիազորության վերաբերյալ, սակայն այդ փորձը չի հաջողվել:








































