Հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները և որսորդները Գորիի շրջանի Ռեխի գյուղի շրջակայքում սկսել են փնտրել Թբիլիսիի ջրհեղեղի ժամանակ կորած վագրին, հայտնում է interfax.ru-ն:
Տեղի բնակիչները ահազանգել են այն մասին, որ տեսել են վագրին: Տեղացի մի կին լրագրողներին հայտնել է, որ տեսել է վագրին իրենից մի քանի մետր հեռավորության վրա, որը ագրեսիվություն չի ցուցաբերել և հեռացել է դեպի անտառ:
Վրացական լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ Ռուսթավի քաղաքի բնակիչներն այսօր բռնել են ուժասպառված աղվեսի, որը ենթադրաբար փախել էր կենդանաբանական այգուց:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով կենդանիների մի մասը սատկել է, իսկ որոշ մասն էլ փախել է կենդանաբանական այցուց, որոնցից մի քանիսը մինչև հիմա փնտրվում են:









































