Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլլերը խոստովանել է, որ ևս մեկ անգամ կցանկանար դառնալ ազգային առաջնության հաղթող:
«Դեռ ոչ մի թիմի չի հաջողվել 4 անգամ անընդմեջ դառնալ Գերմանիայի չեմպիոն: Այնպես որ, ցանկանում եմ ևս մեկ անգամ հաղթենք ու ռեկորդ սահմանենք: «Բավարիա»-ն ի զորու է անել դա»,- Մյուլլերի խոսքերը մեջբերում է Sport1-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի վերջին 3 մրցաշրջաններում «Բավարիա»-ն նկատելի առավելությամբ չեմպիոն է դարձել:







































