Տոկիոյի մուլտիմեդիաների հետազոտության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ օգտագործողները սկսել են հրաժարվել «խելացի սարքերից» հօգուտ սովորական բջջային հեռախոսների, իսկ նրանց կոլեգաները ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում եկել են այն եզրակացության, որ սմարթֆոնների չափից շատ օգտագործումը հանգեցնում է նարցիսիզմի, նևրոզների և անհանգիստ վիճակի: Այս մասին հայտնում է factroom.ru-ն:
Տեխնոլոգիաներից կախվածության խնդիրը այսօր գոյություն ունի ամբողջ աշխարհում: Ակադեմիական միջավայրում, հատկապես համալսարաններում այն ավելի վտանգավոր է:
Աշխարհի համալսարանները արդեն սահմանափակման ծրագրեր են մշակում, որոնց շնորհիվ կկարողանան ուսանողներին դասերի ընթացքում շեղել հեռախոսներից:
Օրինակ՝ Սեուլում սովորողները պարտավոր են իրենց սմարթֆոնները բեռնել iSmartKeeper ծրագրով, որը ուսուցիչներին հնարավորություն է տալիս հեռակա կերպով ղեկավարել և կոդավորել ուսանողների սմարթֆոնները դասերի ընթացքում:









































