Բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն հայտարարել է, որ հեռանում է «Կերետարո»-ից, որտեղ հանդես էր գալիս 2014 թվականի սեպտեմբերից:
« Շնորհակալ եմ բոլոր մեքսիկացիներին: Դուք ընդմիշտ իմ սրտում կմնաք: Այժմ հանգստանում եմ, իսկ հուլիսին անձամբ հրաժեշտ կտամ ձեզ»,- Instragram-ի իր էջում գրել է 35-ամյա ֆուտբոլիստը:
«Կերետարո»-ի կազմում Ռոնալդինյոն 27 հանդիպում է անցկացրել, 8 գոլ է խփել և գոլային 6 փոխանցում կատարել:










































