Ճապոնիայում բջջային համակարգերի Softbank հեռահաղորդակցական ընկերությունը մեկ րոպեում վաճառել է 1000 մարդանման Pepper («Պղպեղ») ռոբոտների ամբողջ խմբաքանակը, որոնք շաբաթ օրը Ճապոնիայում ազատ վաճառքում են հայտնվել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Պոտենցիալ գնորդներն այնքան շատ են եղել, որ «երջանիկներին» ընտրել են վիճակահանության միջոցով:
Մեկ ռոբոտն արժե 213 հազար 840 իեն (մոտ 1.8 հազար դոլար), սակայն ծրագրային ապահովմամբ և սպասարկմամբ յուրաքանչյուր ռոբոտ արժե 956.448 իեն (մոտ 8 հազար դոլար):











































