Թբիլիսիում բարեգործական աճուրդում 4000 դոլարով իրացվել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի արծաթե ճարմանդները։ Այս մասին հայտնում է Gruziya Online-ը։
Նշվում է, որ հասույթն ուղղվել է ջրհեղեղից տուժածների օգնությանը։
Մեկնարկային գինը կազմել է 100 դոլար։ Ճարմանդները գնել է գործարար Նազի Ալասանիան։ Նրա խոսքով՝ ինքը գնել է ճարմանդները թոռանը նվիրելու համար։








































