1927 թվականի արտադրության Bugatti Type 37 ավտոմեքենա-կաբրիոլետը ֆրանսիական Ֆոնտենբլոյի աճուրդում վաճառվել է ռեկորդային 920 հազար եվրո գնով, հայտնում է rosbalt.ru-ն:
Մեքենան պահպանվել է իր սկզբնական վիճակում, որով և բացատրվում է նրա բարձր գինը: Վաճառքների ընթացքում այն սկզբից գնել է ամերիկյան թանգարանը: Աճուրդային տունը ճշտել է, որ մինչև պատերազմը մեքենան քիչ տերեր է ունեցել, իսկ պատերազմի ընթացքում այն թաքցրել են Նորմանդիայում: 1948 թվականին մեքենան վերավաճառվել է:












































