Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը ստիպված է եղել բաց թողնել «Վիկտորիա» մրցանակաբաշխության արարողությունը, որը տեղի է ունեցել Վինձորում: Ինչպես հայտնի է դարձել The Daily Mail-ին, թագուհու մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել:
Չնայած վատ ինքնազգացողությանը, թագուհին, այդուհանդերձ, մասնակցել է մրցանակաբաշխության կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:
Հայտնի է, որ թագուհին հազվադեպ է հետաձգում նախապես ծրագրված հանդիպումներն ու այցելությունները: Թե ինչն է եղել արյունահոսության պատճառը` դեռ հայտնի չէ: Սակայն, ինչպես նշում են մասնագետները, հնարավոր է, որ դա կապված լինի օրգանիզմի ընդհանուր ծերանալու հետ: