Wednesday, 17 06 2026
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում

Պաշտոնական. Արագածոտնի մարզում վարչապետը ծանոթացել է

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ այցելել է Արագածոտնի մարզ` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի տեղամասեր։ Այցով ազդարարվել է ծրագրային երեք բաղադրիչների` մայր ջրանցքների և ոռոգման ինքնահոս համակարգերի վերականգնման, ինչպես նաև Ջրից դեպի շուկա ենթածրագրի շրջանակում ֆերմերների վերապատրաստման բաղադրիչի ավարտը:

Այցի առաջին կանգառն Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի Կարբի համայնքով անցնող հատվածն էր, որտեղ «ՀՄՀ-Հայաստանը» վերականգնել է շուրջ 25 կմ երկարությամբ հատված և 75 հիդրոտեխնիկական կառույց: Արդյունքում համայնքի բնակիչներին ջրանցքը լիարժեք շահագործելու հնարավորություն է տրվել:

Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել ոռոգման ենթակառուցվածքների գծով ընթացող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ արդեն ավարտվել են 6 մայր ջրանցքների և ոռոգման 5 ինքնահոս համակարգերի վերականգնման աշխատանքները: Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ընդհանուր ներդրումը 6 մայր ջրանցքների վերականգնման բաղադրիչի շրջանակում կազմել է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար, ոռոգման ինքնահոս համակարգերում` 7.5 մլն ԱՄՆ դոլար:

Հաջորդիվ Տիգրան Սարգսյանը և Մարի Յովանովիչն այցելել են Նոր Եդեսիա համայնքի վերականգնված երրորդ կարգի ջրանցք, որի օրինակով ներկայացվել են այս բաղադրիչի ընթացիկ աշխատանքները: 5300 մ ընդհանուր երկարություն ունեցող ջրանցքի 2000 մ հատվածի վերականգնման համար պահանջվող ընդհանուր ներդրումը կազմել է 150.000 ԱՄՆ դոլար, ընդ որում` համայնքի կողմից 15 տոկոս համաֆինանսավորմամբ: Այն հուսալի ոռոգման ջուր է մատակարարում համայնքում բնակվող 235 շահառուներին պատկանող 170 հա հողակտորներին` 50 հա-ով ավելի, քան մինչ վերականգնումը: Նշենք, որ «ՀՄՀ-Հայաստանը» երրորդ կարգի ջրանցքներ է վերականգնում Հայաստանի ևս ավելի քան 90 համայնքներում:

Մարզի երկու համայնքներում կառավարության ղեկավարը ծանոթացել է գյուղացիներին մտահոգող խնդիրներին, պատասխանել նրանց հարցերին, մասնավորապես, գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման, ոռոգման ջրի սակագների ու բնակիչների զբաղվածության վերաբերյալ:
Նոր Եդեսիայում վարչապետ Սարգսյանը և ԱՄՆ դեսպանը ներկա են գտնվել Ջրից դեպի շուկա ենթածրագրի ֆերմերների վերապատրաստման բաղադրիչի արդյունքներն ամփոփող միջոցառմանը:

Երկու` ջրի ներտնտեսային կառավարման և բարձրարժեք գյուղատնտեսության ուղղություններով իրականացված վերապատրաստման դասընթացներին մասնակցել են ավելի քան 45.000 ֆերմեր, ովքեր ծանոթացել են ոռոգման տեխնոլոգիաներին և գյուղատնտեսության վարման նորագույն մեթոդներին: Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը ֆերմերներից հետաքրքրվել է դասընթացների թեմաների, մատուցված նյութերի բովանդակության և ուսուցում անցած ֆերմերների կողմից այդ տեխնոլոգիաների կիրառման արդյունքների մասին:

«ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ավարտին` 2011թ. սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ներդրումը ՀՀ գյուղատնտեսության և ոռոգման համակարգերում կկազմի շուրջ 180 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է գյուղական աղքատության կրճատումը` Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև ֆերմերներին, վերամշակողներին ու ոռոգման համակարգի կառավարման կառույցներին ֆինանսական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում