Tuesday, 14 05 2024
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Քանի դեռ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, իշխանությունը թող ինձնից ամեն ինչ սպասի. Շահեն Հարությունյան

Երեկ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ՀայաստանՊորտուգալիա խաղի ժամանակ ներխուժել է դաշտ՝ Freedom for Shant Harutyunyan and all political prisoners in Armenia վերտառությամբ պաստառով, որից հետո նրան ոստիկանություն են տարել։ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Շահեն Հարությունյանի հետ։

– Շահե՛ն, մարզադաշտ ներխուժելով՝ արդյոք Ձեր առջև դրված խնդիրը լուծեցի՞ք։

– Միանշանակ, քաղբանտարկյալների խնդիրը լուծված չի կարելի համարել, քանի որ մենք դեռ ունենք քաղբանտարկյալներ, և եթե նույնիսկ մեկ քաղբանտարկյալ ունենանք, չենք կարող ասել, որ հարցը լուծում է ստացել։ Իսկ այս պահին մենք ունենք տասնյակից ավելի քաղբանտարկյալներ, և այսօր այդ հարցը չի լուծվել։

– Ո՞ւմ մոտ ծագեց այս գաղափարը։

– Գաղափարն իմն էր, որից տեղյակ է եղել միայն մայրս ու ևս երկու շատ հարազատ մարդիկ, որոնք աջակցել են որոշակի հարցերում։

– Ինչո՞ւ հենց մարզադաշտում բողոքն արտահայտելու ձևն ընտրեցիք։

– Եթե աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, որն ունենար նման անուն, նման ճանաչում ու գար մեր բակում խաղար, ես մարզադաշտ չէի գնա, բայց քանի որ նա մարզադաշտում էր խաղում, ես ստիպված էի գնալ այնտեղ։ Թե չէ՝ ես էլ կցանկանայի հանգիստ նստած ֆուտբոլը դիտել, քանի որ ես ֆուտբոլի մոլի երկրպագու եմ, և ինձ համար մեծ ցավ էր մի ամբողջ խաղակես բաց թողնելը։ Ես այդ քայլին գնացի, որովհետև այլ տարբերակ չունեի։

Այսինքն՝ ուզում էիք ցույց տալ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալնե՞ր։

– Ես համարում եմ, որ Քրիստիանու Ռոնալդուն ֆուտբոլի ամբողջ պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և հիմա ամբողջ աշխարհի ուշադրությունը նրա վրա է։ Բոլորին հետաքրքրում է՝ ինչպես նա խաղաց, քանի գոլ խփեց։ Ոչ միայն Ռոնալդուն, Պորտուգալիայի հավաքականում կան աշխարհահռչակ այլ ֆուտբոլիստներ, և սա ամենալավ առիթն էր, որ կարողանամ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը սևեռեմ այն փաստի վրա, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։

– Դա կնպաստի՞ նրան, որ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն։

– Եթե հարցն այդպես կտրուկ դնենք, կարծում եմ՝ չի օգնի, բայց խնդիրն այն է, որ եթե միջազգային կառույցների ուշադրությունը սևեռվի այն փաստի վրա, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ինչ-որ քայլեր կարվեն, այնպես, ինչպես Human Rights Watch-ն ասում է, որ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները քաղբանտարկյալ են։ Եվ հիմա հերթական անգամ ես փորձում եմ իմ քայլով ուշադրություն գրավել այն խնդրի վրա, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։

– Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել՝ նշելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում, և պահանջել է իրեն տեղափոխել առանձին խուց։ Խոսե՞լ եք արդյոք նրա հետ, ինչպես է իրեն զգում հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանը։ Ի՞նչ քայլեր եք դուք ձեռնարկում։

– Հորս հետ չեմ խոսել, որովհետև նա տեղափոխվել է մենախուց, և նրա հետ կապի որևէ միջոց չկա, տեղյակ չեմ ոչ մի բանից։ Իմ քայլերը երկուշաբթի կամ երեքշաբթի պարզ կլինեն: Իսկ եթե երկուշաբթի կամ երեքշաբթի նրանք կատարեն հորս պահանջը, ես քայլեր չեմ ձեռնարկի։

– Կարելի է ասել՝ քանի դեռ ազատության մեջ չեն Շանթ Հարությունյանը և իր ընկերները, ոստիկանությունը ձեզնից անընդհատ այսպիսի անկանխատեսելի, ոչ ստանդարտ քայլերի պետք է սպասի։

– Քանի դեռ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, իշխանությունները թող ինձնից ամեն ինչ սպասեն, որովհետև ես չգիտեմ, էլ ինչ առիթ կլինի, որ ես ոչ ստանդարտ որևէ բան անեմ։ Ես այլևս չեմ գնա-մտնեմ մարզադաշտ ու նույն բանը կրկնեմ։ Ես նոր բաներ կանեմ, բայց չգիտեմ՝ դա կլինի ստանդա՞րտ, թե՞ ոչ ստանդարտ։

9772245820398b106fbbdafab6f557bd

– Վերջերս Ժիրայր Սեֆիլյանին ու իր ընկերներին էլ կալանավորեցին, բայց շատ արագ ազատ արձակեցին, իսկ ահա Շանթ Հարությունյանն ու իր ընկերները տարիների ազատազրկման են դատապարտվել, և իշխանությունը ոչինչ չի անում նրանց ազատ արձակելու համար, չնայած Արթուր Մեսչյանը այդ խնդրով դիմեց Սերժ Սարգսյանին։ Ինչո՞ւ Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների նկատմամբ իշխանությունն այդպիսի ընդգծված վերաբերմունք ունի։

– Այդ հարցը պատասխանի շատ տարբերակներ ունի, բայց փաստ է, որ իշխանությունները վախենում են նրանցից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում