«Մենք տեսնում ենք ՀՀ-ում գնաճի բավականին արագ տեմպերով նվազում` երեք հիմնական գործոններով պայամնավորված»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Նրա խոսքով, ԱՄՀ-ն չի սպասում միջազգային շուկաներում պարենամթերքի և վառելիքի գների աճման միտումների պահպանում:
«Այսինքն` Հայաստանում ակնկալում ենք ներքին գների որոշակի կայունացում` պայմանավորված նշված ապրանքախմբերի միջազգային գների որոշակի կայունացման հետ»,- ասաց Տոլոսան: Որպես ՀՀ-ում գնաճի նվազման ուղղությամբ աշխատող երկրորդ գործոն նա նշեց եղանակային համեմատաբար բարենպաստ պայմաններով պայմանավորված ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքների թողարկման ծավալի մեծացումը:
Երրորդ գործոնը, ըստ Տոլոսայի, այն է, որ ՀՀ կառավարությունը և ԿԲ-ն ճիշտ են արձագանքում ստեղծված իրավիճակին, մասնավորապես` բարձրացվում են տոկոսադրույքները, կրճատվում է բյուջեի դեֆիցիտը, պահպանվում է մակրոտնտեսական միջավայրի կայությունը:
«Մենք կարծում ենք, որ եկող տարվա առաջին կիսամյակի սկզբներին գնաճը ՀՀ-ում կվերադառնա ԿԲ սահմանած թիրախային միջակայք»,- ասաց Գ. Տոլոսան:










































