Wednesday, 15 05 2024
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»

Մարտի 1. ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը կրկին շրջանառության մեջ կդրվի. մամուլ

«Ժողովուրդ»-ը զրուցել է 2008թ. մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի և մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ:

ՍԱՐԳԻՍ ՔԼՈՅԱՆ

Պարոն Քլոյան, Ձեր որդու մահվան դեպքից արդեն 5 տարի է անցել, ու մինչ օրս բացահայտված չէ, թե ովքեր են նրան սպանել: Դուք ի՞նչ եք կարծում, ե՞րբ է, ի վերջո, բացահայտվելու 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունը:

– Դե ո՞նց կբացահայտվի: Այդ ամենը բացահայտված է, մնում է ասեն, թե ովքեր են մեղավորները, ովքեր են հրաման տվողները: Իհարկե չեն ասի, որովհետև, ինչպես ասում են, այն ճյուղը, որի վրա նստած են, երբեք չեն կտրում: Արդեն շուրջ 5 տարի է, ինչ թաքցնում են այդ հանցագործներին ու շարունակելու են թաքցնել: Ես միայն մի բան կարող եմ ասել, որ մինչև իշխանափոխություն չլինի, ոչ մի հանցագործություն չի բացահայտվի: Մարտի 1-ը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո:

Դեռևս անցյալ տարի՝ դեկտեմբերին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում որոշում կայացվեց հետաձգել մարտի 1-ի հարցերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿի նախագծի քննարկումը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ամենից:

– Ես հանդիպել եմ Գագիկ Ջհանգիրյանի հետ, նա ասել է, որ մարտի 10-ին իրենք այդ հարցը դնելու են շրջանառության մեջ՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար: Կգա մարտի 10-ը, կտեսնենք՝ իրականություն կդառնա, թե ոչ: Ես ուրիշ բան չգիտեմ: Բայց թե հանձնաժողովը կաշխատի մի տարի, թե երկու տարի, ես դրա մասին ոչինչ չեմ կարող ասել: Ես գիտեմ, որ Գ. Ջհանգիրյանը լավ իրավաբան է, ամեն ինչ կբացահայտի, կդնի սեղանի վրա, իսկ այս իշխանությունները դարձյալ կասեն՝ անհիմն է: Նորից մեղավորներին չեն պատժելու: ՀԱԿ-ը խոստացել է այդ հարցն ընտրություններից հետո դնել շրջանառության մեջ, բայց ասեմ, որ ես որևէ հույս չունեմ: Եթե այս իշխանությունները մնան ևս 5 տարի, ապա ևս 5 տարի չի բացահայտվելու, թե ովքեր են հրաման տվողները:

Կարելի է եզրակացնել, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի շատ արագ «փակեն» հանցագործությունն ու այնպես անեն, որ զոհվածների հարազատները մոռանան կատարվածը:

– Դե ինչքան էլ որ պայքարում ենք, ասում ենք, խոսում ենք, ուղղակի ժամանակ է խլում մեզանից: Մենք դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու ինչ-որ փոքր հույսեր ունենք այդ դատարանից: Դա է մեզ մխիթարում, էլ ոչ մի բան:

ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ

– Պարոն Նիկոյան, այսօր լրանում է 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած հանցագործության 5-րդ տարին, Դուք՝ որպես մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այդպես էլ չբացահայտվեց այդ ոճրագործությունը:

– Խնդիրն այն է, որ մինչև այժմ էլ, ցավոք սրտի, այդ հարցը մնում է չբացահայտված. և՛ փաստահավաք խումբը, և՛ պառլամենտական հանձնաժողովը չկարողացան դա բացահայտել: Եթե կարդաք հանձնաժողովի զեկույցը, այնտեղ նշվում է, որ այս հարցը մնում է բաց, չբացահայտված, և կոչ է անում ստեղծել մոնիթորինգային հանձնաժողով, որը կզբաղվեր դրանով, որ պատկան մարմինները պետք է շարունակեն իրենց քննչական գործողությունները, որպեսզի կարողանան բացահայտել: Այսինքն՝ դա զուտ իրավական դաշտի խնդիրն է, ոստիկանության, դատախազության խնդիրն է:

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ իշխանությունը չի կարողանում այս 5 տարիների ընթացքում բացահայտել այդ գործը:

– Դե դիմեք նրանց, թե ինչն է պատճառը, որ չեն կարողացել բացահայտել:

Գուցե գործը լավ չե՞ք ուսումնասիրել, բացատրել իրավապահներին

– Ես չեմ կարող դրան պատասխանել իրենց փոխարեն, ես ուղղակի նշեցի, որ հանձնաժողովը ֆիքսել է, որ դա չի բացահայտվել, և առաջարկել է այդ ուղղությամբ աշխատանքները շարունակել:

Իսկ գուցե իշխանությունները ցանկություն չունե՞ն բացահայտել իրական մեղավորներին:

– Դուք հարցրեք նրանց, ես չեմ կարող պատասխանել նրանց փոխարեն, կարծում եմ՝ ցանկություն ունեն, ուղղակիորեն դա չեն կարողանում:

Չե՞ք կարծում, որ անմեղ զոհերի արյան գնով կառուցած իշխանությունը երկար կյանք չի ունենալու:

– Իհարկե, յուրաքանչյուր իշխանության համար ցանկալի կլինի, որ դա բացահայտվեր, որպեսզի բոլոր խնդիրներն իրենց տեղերը դրվեին: Այսքանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում