Wednesday, 15 05 2024
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին
17:19
ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը
Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը

Հինգ տարի անց… դուք ձեզ հետ տարել եք խավարը. մամուլ

Այսօր Մարտի 1-ն է, գարնան առաջին օրը, և Երևանի Մյասնիկյանի արձանը կզարդարվի ծաղիկներով, վառվող մոմերով ու նկարներով: Այսպես, հարգանքի տուրք կմատուցվի 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում սպանված Հայաստանի տասը քաղաքացիների հիշատակին:

«Հայկական ժամանակը» գրում է, որ սակայն այսօր սովորական հիշատակի օր չէ, այլ մի օր, երբ վերջապես մենք կարող ենք բաց ճակատով հաշվետու լինել նրանց լուսավոր հոգիների առաջ: Դա մեզ թույլ է տալիս այն ամենը, ինչ կատարվում է հիմա Հայաստանով մեկ Երևանում, մյուս բոլոր մեծ ու փոքր քաղաքներում, գյուղերում: Թույլ է տալիս ոտքի կանգնած ուսանողը, աշխատանքից ազատման դիմում գրող Թատերական ինստիտուտի դասախոսը, հեղափոխությանը միանալու հայտարարություն անող ԵՊՀ-ի դասախոսը, չնայած սարսափազդու մարզպետին՝ Ղափանի կենտրոնում կանգնած ու վանկարկող ղափանցին, Աբովյանի հրապարակում կանգնած աբովյանցին, Գյումրիում ֆլեշ-մոբ անող երիտասարդը, իր կյանքում առաջ անգամ ընդդիմադիր թեկնածուի ձայն տված իջևանցին, Ազատության հրապարակի հարթակից ելույթ ունեցող ղարաբաղցին, նախագահական նստավայրի դիմաց «գանգսթայլ» պարող արվեստագետը, ԿԸՀ-ի առաջ ակցիա անող ակտիվիստը, միջազգային դիտորդների ասուլիսում ելույթ ունեցող երիտասարդ աղջիկը….այս շարքը երկար, շատ երկար կարելի է հպարտությամբ շարունակել: Բայց, որքան էլ ողբերգական հնչի, պետք է ուղիղ նայել ճշմարտությանը, և խոստովանել, որ այս ամենը անհնար կլիներ, եթե չլիներ 2008 թվականի մարտի 1-ը:

Այսօր, ոչ միայն պետք է ծաղիկ դնենք մարտի մեկին զոհված մեր եղբայրների հիշատակի համար, այլ պետք է դիմենք նրանց և ասենք. Տիգրան Խաչատրյան, Գոո Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Սամվել Հարությունյան, Գրիգոր Գևորգյան, Տիգրան Աբգարյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադևոսյան, Արմեն Ֆարմանյան, Զաքար Հովհաննիսյան, դուք ձեր կյանքով, թափված արյունով հայաստանցու միջից հանեցիք վախն ու ստրկամտությունը, վերադարձրեցիք նրան ըմբոստությունն ու ազատության շունչը: Դուք (այդ օրը Մյասնիկյանի արձանի մերձակայքում կանգնածների հետ միասին) չընկրկեցիք բիրտ ուժի, եղբայրասպանի արձակած գնդակի, ձեզ ուղղված կրակահերթերի ու տանկերի առաջ: Դուք չշրջվեցիք, ծնկի չիջաք, փախուստի չդիմեցիք, դուք ընկաք անհավասար կռվում, բայց հերոսաբար որպես Հայաստանի հպարտ և անվախ, ազատ և ըմբոստ քաղաքացի: Հինգ տարի առաջ ձեր տեսակը Հայաստանում փոքրամասնություն էր, այսօր՝ մեծամասնություն: Այդ ձեր արյունն է, որ իջևանցու, ղափանցու, արտաշատցու, գյումրեցու միջից հանեց վախն ու ստրկությունը, այդ ձեր արյան գնով է, որ հինգ տարի անց ՀՀ նախագահ ընտրված մարդը կարող է իրեն թույլ տալ այնպիսի ճոխություն, ինչպես ժպիտի, սիրո, հանդուրժողականության, բարության հռետորաբանությունն է, և ընդհանրապես «բարևի» հեղափոխությունը: Եթե չլինեիք դուք, ժպիտի գլխին կիջներ մահակը, սերը կհանդիպեր ատելությանը, հանդուրժողականությունը անհանդուրժողականությանը, բարությունը կխեղդվեր չարության մեջ, իսկ «բարևի հեղափոխությունը» կհայտնվեր տանկին և զենքին դեմ հանդիման: Հիմա այդպես չէ, որովհետև դրանց միջև ձեր արյունն է՝ որպես անհաղթահարելի պատնեշ:

2008 թվականին Ազատության հրապարակից հնչեց ուղերձ. «Այս հրապարակում տեղի է ունենում լուսավոր իրադարձություն»: Այս ընթացքում մենք կասկածել ենք, հուսալքվել, կորուստներից ու ցավից գալարվել, բայց հիմա արդեն կարող ենք վստահաբար ասել այդ լուսավոր իրադարձության ընթացքն անկասելի է, հաղթանակն անխուսափելի:

Երեկ Ազատության հրապարակի հարթակից մի կին ընթերցեց. «Թող ես գնամ և ինձ հետ տանեմ խավարը»: Նա պարզապես չի գիտակցել դեռևս, որ դուք Տիգրան, Գոռ, Դավիթ, Սամվել, Գրիգոր, Տիգրան, Հովհաննես, Համլետ, Արմեն և Զաքար, 2008 թվականի մարտի 1-ին գնալով՝ ձեզ հետ արդեն տարել եք խավարը: Խաղաղություն ձեր լուսավոր հոգիներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում